AM
5 Հունիս 2012 - 11:30 AMT

Լեհաստանը մոտ 23 միլիարդ եվրո է ծախսել EURO-2012-ի նախապատրաստման վրա

Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին Եվրոպայի առաջնության մեկնարկին նվիրված մամլո ասուլիսում պատմել է մրցաշարին երկրի բարձր պատրաստականության մասին:

«Մեր երկիրն ամեն ինչ հնարավորինս լավ է արել: Բոլոր աշխատանքները կատարվել են: Վերջին տվյալների համաձայն` EURO-2012-ի նախապատրաստման վրա ծախսվել է մոտ 23 միլիարդ եվրո, որից 18-ը հիմնական ծախսեր են, իսկ մոտ 5-ը` լրացուցիչ»,- ասել է Զայոնչկովսկին, հաղորդում է sport-express.ru-ն:

Եվրոպայի առաջնությունը Լեհաստանում և Ուկրաինայում մեկնարկում է հունիսի 8-ին: Բացման խաղում կմրցեն Լեհաստանի և Հունաստանի հավաքականները: Առաջնությունը կավարտվի հուլիսի 1-ին: