AM
5 Հունիս 2012 - 11:34 AMT

ՌԴ քաղաքացիներին շուրջ 11 հազար արտոնագիր է տրամադրվել Եվրո-2012-ին Լեհաստան այցելելու համար

ՌԴ քաղաքացիներին շուրջ 11 հազար արտոնագիր է տրամադրվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Լեհաստան այցելելու համար: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին:

Շուրջ 8 հազար արտոնագիր տրվել է Մոսկվայում, 2 հազարը՝ Կալինինգրադում, հազարը՝ Սանկտ Պետերբուրգում, ասել է ՌԴ-ում Լեհաստանի դեսպանը:

ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին: Բացման խաղում կհանդիպեն Լեհաստանի ր Հունաստանի հավաքականները, մրցաշարը կավարտվի հուլիսի 1-ին: