Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում սկսված Առաջին մեծ եվրոպական օփենի” առաջին տուրում գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը և Վալենտին Փամբուկչյանը հաղթանակ են տոնել: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Նելլի Աղինյանը և Վլադիմիր Պողոսյանը պարտություն են կրել: Մրցաշարը կավարտվի հունիսի 12-ին, հաղորդում է armchess-ը:





