AM
5 Հունիս 2012 - 14:31 AMT

Վարշավայի Ազգային մարզադաշտի շրջափակումը շինարարների կողմից անօրինական կլինի

Շինարարների կողմից Վարշավայի Ազգային մարզադաշտի շրջափակումն անօրինական կլինի, ասել է մայրաքաղաքային վարչակազմի ղեկավար Հաննա Գրոնկևիչ-Վալցը:

Շրջափակմամբ են սպառնացել մարզադաշտի մի քանի տասնյակ շինարարներ, որոնք կազմակերպիչներին մեղադրել են իրականացված աշխատանքների մի մասի համար չվճարելու մեջ:

Hydrobudowa-ն հույս ունի պատվիրատուի հետ տարաձայնությունները հարթել մինչև հունիսի 6-ը, ինչից հետո բողոքի ակցիայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի: