Հունիսի 6-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 հորիզոնականով և 579 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Դանիան 9-րդ տեղում է, Իտալիան 12-րդ, Չեխիան՝ 27-րդ, Բուլղարիան բարձրացել է 90-րդ տեղը, իսկ Մալթան` 147-ը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1456 միավորով: Երկրորդ տեղում 1292 միավորով Ուրուգվայի հավաքականն է, իսկ եռյակը եզրափակում է Գերմանիան, որն իր ակտիվում ունի 1288 միավոր:





