“Սպասում էինք, որ Ղազախստանի հավաքականը ավելի ուժեղ կլինի, բայց նրանք միայն երկրորդ հարկում գերազանցեցին մեզ: Իսկ ընդհանուր առմամամբ կարող եմ ասել, որ մենք բոլոր առումներով գերազանցենիք մրցակցին , մեզ մոտ ավելի լավ էր ստացվում խաղը հարձակման և պաշտպանության գծերում”,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Մայիսի 5-ին Երևանի հանրապետական ստադիոնում տեղի ունեցած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը Գևորգ Ղազարյանի դուբլի և Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ հաղթել են ղազախներին: Մխիթարյանի խոսքով 6-րդ րոպեին խփած գոլը վստահություն տվեց իրենց գործողություններին, իսկ երկրորդ գնդակը հնարավորություն տվեց խաղն ամբողջությամ բ վերահսկել: “Մեր խաղը լավ եմ գնահատում, բայց կարծում եմ, որ դեռ ավելացնելու տեղ ունենք”,- ավելացրեց կիսապաշտպանը:





