Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի առաջնության Անդորրայի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը՝ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին, դարպասապահներ` Ալբերտ Օհանյան և Գոռ Մանուկյան: Պաշտպաններ` Վարազդատ Հարոյան, Անդրանիկ Ոսկանյան, Արամ Շահնազարյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Մասիս Ոսկանյան և Վարդգես Սաթումյան:
Կիսապաշտպաններ` Նարեկ Գյոզալյան, Կարեն Մուրադյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Աշոտ Սարդարյան, Դավիթ Մանոյան, Արեգ Ազատյան, Ղուկաս Պողոսյան, Աղվան Պապիկյան և Վալտեր Պողոսյան:
Հարձակվողներ` Գևորգ Կարապետյան, Գևորգ Բադալյան, Հովհաննես Հովհաննիսյան և Վիուլեն Այվազյան:





