2014թ. Սոչին կընդունի «Ձմեռային օլիմպիական խաղերը», որի ծախսերը կկազմեն մոտ 35 մլրդ դոլար: «Դա ավելին է, քան Վանքուվերում, Տուրինում, Սոլթ Լեյք Սիթիում և Նագանոյում միասին վերցրած»,-գրել է ֆրանսիական Le Point-ը:
Ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար մինչև 2013թ. ապրիլը հսկայական աշխատանք պետք է կատարվի: Պարբերականը նշում է, որ ձմեռային օլիմպիադան Սոչիում անցկացնելու որոշումը զարմացրել էր աշխարհագրագետներին: 2012թ. Մեդվեդևը խոստովանեց, որ շինարարությունն ընթանում է զգալի ուշացումով, «վատ է ֆինանսավորվում», իսկ աշխատանքը վատ է կազմակերպված, ասվում է հոդվածում:





