«Ռուսաստան-2018» կազմկոմիտեի պատվիրակությունը` ՖԻՖԱ-ի փորձագետների մասնակցությամբ, 2018թ աշխարհի առաջնության թեկնածու քաղաքների տեսչական այցը կավարտեն Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում և Վոլգոգրադում:
Հանձնաժողովը կայցելի օբյեկտներ, որոնք շահագործվելու են աշխարհի առաջնության անցկացման ժամանակ`օդնավակայաններ, մարզադաշտերի կառուցման, երկրպագուների համար փառատոնների կազմակերպման վայրեր:
Որպեսզի ընտրության ընտացքը առավել օբյեկտիվ լինի, կազմկոմիտեն մշակել է թեկնածու-քաղաքների պատրաստությունը գնահատող համակարգ, որը ներառում է 5 հիմնական չափանիշներ:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն այցելել էր Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Եկատերինբուրգ, Յարոսլավլ, Մոսկվա, Սոչի: 2018թ աշխարհի առաջնության խաղերն ընդունող քաղաքների ցուցակը կհայտարարվի 2012թ սեպտեմբերի վերջը, հաղորդում է sport-express.ru-ն:





