AM
7 Հունիս 2012 - 06:46 AMT

Տիգրան Պետրոսյանը «Առաջին մեծ եվրոպական օփենի» առաջատարն է

Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում շարունակվում է ընթանալ «Առաջին մեծ եվրոպական օփեն» շախմատի մրցաշարը:

3-րդ տուրից հետո 3 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տիգրան Պետրոսյանը: Երեքական միավոր ունեն ևս 7 շախմատիստներ, բայց Պետրոսյանը գերազանցում է նրանց լրացուցիչ ցուցանիշներով:

Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրայր Սիմոնյանը և Ավետիք Գրիգորյանն ունեն 2,5-ական միավոր: Վահե Բաղդասարյանը, Նելի Աղինյանը եւ Վլադիմիր Հակոբյանը իրենց ակտիվում ունեն 2-ական, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 1,5 միավոր:

Մրցաշարի 4-րդ տուրը կկայանա հունիսի 7-ին: