AM
7 Հունիս 2012 - 06:59 AMT

Հունիսի 24–ին Երևանում կանցկացվի միջազգային Օլիմպիական օրվան և Օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ

Հունիսի 24–ին Երևանում ՄՕԿ-ի հովանու ներքո Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի միջազգային Օլիմպիական օրվան և Լոնդոնի Օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ:

Միջոցառմանը կարող են մասնակցել 13-ից բարձր տարիքի վազքասերները: Երթուղին լինելու է Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց -Մաշտոցի պողոտա – ստորգետնյա անցում – «Հաղթանակի» կամուրջ- «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ:

Վազքը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից Երևանի ժամանակով ժամը 10:00 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: