AM
7 Հունիս 2012 - 08:38 AMT

Կարեն Գյունաշյան. Չեմ հասկանում` ինչու են կպել ֆեդերացիայի նախագահի աթոռին

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ ջրագնդակի մասին սկսեցին խոսել այսքան շատ.սա նշանակում է, որ այս մարզաձևը չի մոռացվել: Սակայն չեմ հասկանում, թե ինչու է Գագիկ Հովհաննիսյանը կպել ֆեդերացիայի նախագահի աթոռից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյունաշյանը:

Ըստ նրա, Հովհաննիսյանին, որը ֆեդերացիան գլխավերել է շուրջ 6 ամիս, հետ են կանչել իր պաշտոնից, և նոր նախագահ է նշանակվել ինքը: Սակայն, Հովհաննիսյանը չի ընդունում այդ ամենը և չի հանձնում ֆեդերացիայի փաստաթղթերը և կնիքը: «Նա խեղաթյուրել է ջրագնդակի պատմությունը և սխալ տեղեկություններ է տարածել»,-հավելել է նա:

Ըստ Գյունաշյանի, հայկական ջրագնդակի թիմերը հրավերներ են ստանում` մասնակցելու Վրաստանում, Իրանում կամ էլ Մալայզիայիում կայանալիք ջրագնդակի միջազգային մրցաշարերին, սակայն չեն կարողանում մեկնել, քանի որ չունեն փաստաթղթեր և կնիք: