2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92,8 մլն դրամ։
Եվս 5,8 մլն դրամ է տրամադրվել 2012թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային Պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։ Լոնդոնը Պարալիմպիկ խաղերը հյուրընկալում է արդեն երրորդ անգամ (մինչ այդ դրանք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում են անցկացվել 1908 և 1948 թվականներին):





