Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն, տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
Հաշվի առնելով այն, որ «Բանանց» ակումբի 5 ֆուտբոլիստ և «Միկա» ակումբի 3 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, հունիսի 10-ին նշանակված Հայաստանի Բրաձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Միկա» հանդիպումը հետաձգվել է:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 12-ին Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում կհանդիպի Անդորրայի ընտրանու հետ:





