AM
7 Հունիս 2012 - 10:31 AMT

Դպրոցականների 21-րդ մարզական խաղերի գավաթին տիրացել են N 75 և 97 դպրոցները

Հայաստանի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 21-րդ մարզական խաղերի գավաթի խաղակության Երևանի քաղաքային փուլի եզրափակիչ մրցումների արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Շենգավիթ վարչական շրջանի թիվ 75 և 97 դպրոցների աշակերտներին հանձնվել է փոխանցիկ գավաթը:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների դպրոցները գավաթի համար պայքարել են 6 մարզաձևերում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշակերտներին հաղթանակի համար՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մաղթել է նրանց նորանոր հաղթանակներ և համոզմունք հայտնել, որ մրցույթի հանրապետական փուլից ևս աշակերտները կվերադանան գավաթով:

«Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը քաղաքապետի մշտական ուշադրության ներքո են:

Հետագայում ևս ակնկալում ենք մեր դպրոցների ակտիվ մանսակցությունը մարզական միջոցառումներին»,-նշել է Սողոմոնյանը: