ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում անցկացվեց սեմինար-պարապմունք, որին ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 7 ակումբների ՏՀՀ պատասխանատուներ:
Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ միջազգային բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխությունների ու նորամուծությունների ներկայացմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են նոր ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ տեսանյութեր և ուղեցույցներ: Նշվել է, որ համակարգը պարտադիր է դարձել 2012 թվականի հունիսի 4-ից սկսած:





