AM
7 Հունիս 2012 - 17:55 AMT

Մեծ Բրիտանիայի նախարարները չեն մեկնի EURO-2012- ի ժամանակ Ուկրաինայում իրենց հավաքականի խաղերին

Մեծ Բրիտանիայի նախարարները չեն մեկնի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Ուկրաինայում իրենց հավաքականի խաղերին, այդ կերպ արտահայտելով այդ երկրի «ընտրողական արդարադատության» վերաբերյալ անհանգստությունը, հաղորդում է Բի-բի-սի-ն:

Բրիտանական իշխանությունների որոշումը կապված է Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի և նրա բանտարկության պայմանների հետ:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 8-հուլիսի 1 Լեհաստանում և Ուկրաինայում: D խմբում Անգլիայի հավաքականը պետք է հանդիպի Ուկրաինայի, Ֆրանսիայի և Շվեդիայի հավաքականներին: