Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում ընթացող շախմատային «Առաջին մեծ եվրոպական օփենի» 4-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Միկաելա-Վերոնիկա Ֆոիսորին: Պետրոսյանը 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
16 շախմատիստներ ունեն 3,5-ական միավոր: Նրանց թվում է նաև միջազգային կարգի վարպետ Կարեն Գրիգորյանը, որը առավելության է հասել Վալերիա Կորդուբանի նկատմամբ: Ավետիք Գրիգորյանը 3 միավորով զբաղեցնում է 27-րդ տեղը:





