AM
11 Հունիս 2012 - 06:56 AMT

Ջերմուկում կանցկացվի շախմատի 7-րդ երիտասարդական մրցաշարը

Հունիսի 26-ից հուլիսի 6-ը Ջերմուկում կանցկացվի շախմատի 7-րդ երիտասարդական մրցաշարը:

Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան և Շախմատի Ակադեմիան արդեն մի քանի տարի կազմակերպում են այս մրցաշարը, որի նպատակն է խթանել և զարգացնել շախմատը որպես մասսայական սպորտ Հայաստանում և պատրաստել նոր շախմատիստներ:

Այս տարի Ջերմուկում անցկանցվող մրցաշարին կմասնակցեն մինչև 18 տարեկան մոտ 400 պատանիներ և աղջիկներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից:

“Գեոթիմ” ընկերությունն արդեն երկրորդ տարին է համագործակցում Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի եւ Ակադեմիայի հետ երիտասարդական շախմատի մրցաշարի անցկացման գործում: