«Կրասնոդարի» խաղացողները հավաքվել են «Չետուկ» ՈւՄԲ-ում, որպեսզի սկսեն նախապատրաստվել հունիսի 22-ին մեկնարկող 2012-2013-ի նոր խաղաշրջանին:
Առաջինը բազա է ժամանել թիմի նոր խաղացող Վլադիսլավ Իգնատևը, նա նախկինում խաղում էր «Լոկոմոտիվում»: Նրան հետևել են թիմի մյուս խաղացողները:
Վերջին երեք օրերին ֆուտբոլիստները պետք է ավանդական դարձած խորազնին բժշկական հետազոտություն անցնեն, իսկ արդեն հունիսի 14-ին թիմը կմեկնի Սլովենիա, որտեղ ծրագրված է խաղաշրջանից առաջ նրա առաջին հավաքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կրասնոդարի» կազմում հավաքի կմեկնի նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:





