AM
11 Հունիս 2012 - 09:37 AMT

Հեռացատկորդ Արսեն Սարգսյանը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր

Արտաշատում անցկացված Հայաստանի աթլետիկայի առաջնությունում իր հաշվին Լոնդոնի օլիմպիական խաղերի չորրորդ ուղեգիրն է գրանցել հեռացատկորդ Արսեն Սարգսյանը: Նա ցույց է տվել 8 մ 20 սմ արդյունք` 10 սմ-ով գերազանցելով վարկանիշային ցուցանիշը:

Արսեն Սարգսյանը 2011 –ի դեկտեմբերից մինչև այս տարվա մայիսի 16 –ը Մոսկվայում համատեղ մարզվել է Ռուսաստանի առաջատար աթլետների հետ:

Այժմ Հայաստանն ունի 23 օլիմպիական ուղեգիր, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: