AM
12 Հունիս 2012 - 09:42 AMT

Դոնեցկի «Մետալուրգը» մեկնել է Ավստրիա` ուսումնամարզական հավաքի

Հունիսի 12-ին Դոնեցկի «Մետալուրգի» պատվիրակությունը մեկնել է Ավստրիա, որտեղ Գրաց քաղաքի մերձակայքում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը:

Գրաց ժամանելուց հետո, թիմն ավտոբուսով կմեկնի փոքրիկ Բադ Տատցմանսդորֆ քաղաք: Հենց այստեղ է «Մետալուրգը» անցկացրել իր ամառային հավաքները վերջին երեք տարիների ընթացքում: Avita հյուրանոցում էլ տեղի կունենա առաջին ուսումնամարզական հավաքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Թիմի հետ հավաքի է մեկնել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:

Ներկայացված ցուցակում չկա Կառլեն Մկրտչյանը: Նա թիմին կմիանա ավելի ուշ` Երևանում իրականացված քթի վիրահատության պատճառով: