AM
12 Հունիս 2012 - 11:10 AMT

Յուլիա Տիմոշենկոն կոչ է անում եվրոպացի քաղաքական գործիչներին EURO-2012-ին անտեսել Յանուկովիչին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, կոչ է արել ԵՄ առաջնորդներին և եվրոպացի քաղաքական գործիչներին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և EURO-2012-ի խաղերի ընթացքում անտեսել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

«Յանուկովիչի հետ մեկ հարթակում կանգնելով կամ պարզապես նրա ձեռքը սեղմելով, դուք կօգնեք Ուկրաինայի ավտորիտար ռեժիմին »,-հայտարարել է Տիմոշենկոն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես հաղորդվում էր, ԵՄ որոշում չէր կայացրել բոյկոտելու EURO-2012-ը, սակայն եվրոպացի քաղաքական գործիչները իրենք են որոշում` այցելել մրցաշարը ուկրաինական քաղաքներում, թե ոչ: