AM
12 Հունիս 2012 - 18:21 AMT

Անդորրայի մարզիչ. Հայաստանի հավաքականը արժանի է խմբում 2-րդ տեղ զբաղեցնել

Խուստո Ռուիզը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները ավելի ուժեղ էին իր սաներից և արժանիորեն հաղթեցին “Հստակ է, որ Հայաստանի հավաքականը խաղի որակով գերազանցեց մեզ: Հայ ֆուտբոլիստները արժանի էին հաղթանակի, և արդյունքը լիովին ապացուցեց դա: Տեխնիկապես և ֆիզիկապես Հայաստանի հավաքականը շատ ուժեղ էր: Տղաները շատ լավ են գնդակ պահում”,-ասաց Անդորրայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խուստո Ռուիզը Հայաստանի ընտրանուց 4:1 հաշվով կրած պարտությունից հետո: Նրա խոսքով, 2013 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ խմբում Չեխիան է ամենաուժեղը, բայց Հայաստանն արժանի է երկրորդ տեղը զբաղեցնել: “Հայաստանը ավելի լավ է խաղում խմբում ընդգրկված Ուելսի և Մոնտենեգրոյի հավաքականները”,- ավելացրեց նա: