AM
13 Հունիս 2012 - 08:06 AMT

ՄՕԿ-ը բարձր է գնահատել Սոչիում Օլիմպիական նախագծի իրականացման առաջխաղացումը

Միջազգային օլիմպիական կոմիտեի Համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Քիլլին բարձր է գնահատել Սոչիում Օլիմպիական նախագծի իրականացման առաջխաղացումը: Այս մասին նա հայտնել է լրագրողներին` 2014թ խաղերի մայրաքաղաք կատարած երկօրյա տեսչական այցն ամփոփելով:

«Արդյունքները բավականին տպավորիչ են: Դա վերաբերում է և շինարարությանը, և պլանավորմանը, և տեղակայմանը, և տրանսպորտին: Մենք այցելել ենք շատ օբյեկտներ, և ես իսկապես տպավորված եմ նվաճումներով»,-ասել է նա:

Հերթական այցի ժամանակ ՄՕԿ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել 2014թ Օլիմպիադայի կազմակերպիչների հետ, այցելել արդեն կառուցված տրանսպորտային հանգույցներ, շինհրապարկներ: