AM
13 Հունիս 2012 - 10:09 AMT

Գդանսկի քաղաքապետը ներողություն է խնդրել EURO-2012-ի երկրպագուներից` իր արտահայտությունների համար

Գդանսկի քաղաքապետ Անջեյ Բոյանովսկին տեղական թերթին տված հարցազրույցում ներողություն է խնդրել Եվրոպայի առաջնության ընթացքում արած արտահայտությունների համար, որոնցում նա հայտարարել է, որ երկրպագուներն իրենց պահել են նորմալ սպիտակ մարդկանց նման:

«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում կարող էի վիրավորել իմ արտահայտությամբ: Ես պարզապես ցանկանում էի շնորհակալություն հայտնել հյուրերին և բնակիչներին` անկախ նրանց մաշկի գույնից»,-հայտարարել է Բոյանովսկին: