Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են այն մասին, որ միջոցառումների բյուջեն չի գերազանցվել, չի ծախսվել մոտ 476 մլն ֆունտ ստերլինգ:
Օլիմպիադային բյուջեն կազմում է 9.3 մլրդ ֆունտ, ինչը 2 անգամ ավել է 2005-ին Մեծ Բրիտանիայի հայտարարած գումարից: Կազմկոմիտեն հայտարարել է, որ վերջնական գումարի չափը չի գերազանցվի:
Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպման միջոցների 64 տոկոսը տրամադրել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, 23 տոկոսը կազմում է Ազգային վիճակախաղի միջոցները և ևս 13 տոկոս ներդրել է Լոնդոնի քաղաքապետարանը: Այսօրվա դրությամն օլիմպիական օբյեկտների շինարարությունը 88 տոկոսով ավարտվել է:
Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2012թ հուլիսի 27-օգոստոսի 13-ը:





