AM
14 Հունիս 2012 - 07:43 AMT

Տոկիոն երաշխավորում է 2020թ Օլիմպիական խաղերի անվտանգությունը

Եթե 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վայր ընտրվի Ճապոնիայի մայրաքաղաքը, Տոկիոյի իշխանությունները երաշխավորում են մրցումների մասնակիցների և հյուրերի անվտանգությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայն խաղաղասիրության գլոբալ ինդեքսի, 2012թ Ճապոնիան անվտանգության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների հնգյակում է: Ինդեքսը հաշվի է առնում ներքի և արտաքին գործոններ` ընդամենը 23 չափանիշ: Որպես ամենաանվտանգ երկիր Ճապոնիան բնորոշել են Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան և Կանադան:

Բացի Տոկիոյից 2020թ Օլիմպիադային անցկացմանը հավակնում են նաև Մադրիդն ու Ստամբուլը: 2020թ Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2013թ աշնանը: