AM
15 Հունիս 2012 - 10:24 AMT

Բելգիացի երկրպագուներն աճուրդի ժամանակ իրենց աջակցությունը վաճառել են Հոլանդիային

20 000 բելգիացի երկրպագուներ eBay աճուրդի միջոցով 2 400 ֆունտ ստերլինգով վաճառել են իրենց աջակցությունը: Բելգիացի երկրպագուների աջակցությունը բաժին է ընկել Նիդերլանդների բնակչին, համատասխանաբար, նաև նրա երկրի հավաքականին:

«Բելգիայի հավաքականն արդեն 10 տարի է դուրս չի գալիս խոշոր միջազգային առաջնությունների եզրափակիչ փուլ, և դա ձանձրացրել է բելգիացիներին: Ինձ պետք էր մի թիմ, որի օգտին արժե երկրպագել: Միակ երկիրը, որին աջակցել չէինք ցանկանում Հոլանդիան էր: Սակայն որոշ ժամանակ մտածելուց և հարևան երկիր կատարած այցից հետո, ես որոշեցի, որ դա այնքան էլ վատ գաղափար չէ»,-հաղորդել է աճուրդի կազմակերպիչ, բելգիացի Լիվեն Շայրեն: