AM
15 Հունիս 2012 - 11:22 AMT

Ռեբեկկա Հարմսը մտադիր է նախաձեռնել Եվրո-2012-ում Ուկրաինայի չարաշահումների հետաքննությունը

Եվրախորհրդարանում «կանաչների կուսակցության» խմբակցության առաջնորդ Ռեբեկկա Հարմսը մտադիր է նախաձեռնել Եվրո-2012-ում Ուկրաինայի չարաշահումների հետաքննությունը առաջնության ավարտից անմիջապես հետո:

Հարմսը և նրա գործընկեր, Եվրախորհրդարանի պատգամավոր Վերներ Շուլցը գտնվում են Ուկրաինայում: Եվրախորհրդարանականները թույլտվություն են ստացել այցելելու Յուլիա Տիմոշենկոյին հունիսի 13-ին: Սակայն հանդիպումը տեղի է ունեցել միայն հինգշաբթի՝ քանի որ ինքնաթիռին կայծակն է խփել և եվրախորհրդարանականները ստիպված են եղել փոխել ինքնաթիռը:

«Առաջնությունից հետո կոռուպցիան կլինի ուշադրության կենտրոնում և այն, թե ինչպես հաջողվեց մեծ մարզադաշտեր կառուցել այսքան սեղմ ժամկետում, ինչ փողերով, ինչու դա հաջողվեց անել առանց մրցույթ հայտարարելու և ում գրպանը գնացին այդ փողերը: Դա կլինի Եվրո-2012-ից հետո»,-ասել է Հարմսը: