Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը իր առաջին հաղթանակն է տարել Եվրո-2012 խմբային փուլում: Մեկնարկային սուլոցից անմիջապես հետո հորդառատ անձրև եկավ՝ ամպրոպի ուղեկցությամբ: Ըստ ՈւԵՖԱ կանոնակարգի, խաղի գլխավոր մրցավար Բյորռն Կուպերսը դադարեցրեց խաղը, այն վերսկսվեց Երևանի ժամանակով 21:00-ին:
Լոռան Բլանի սաները 2:0 հաշվով առավելության հասան Ուկրաինայի հանդեպ:
Առաջին գոլը 54-րդ րոպեին խփեց Ժերեմի Մենեզը, իսկ 2 րոպե անց՝ աչքի ընկավ Յոհան Կաբայը:
Ֆրանսիան վաստակել է 4 միավոր և գլխավորում է D խումբը: Ուկրաինան ունի 3 միավոր:





