Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակութի և սպորտի բաժինը Օղակաձև զբոսայգում կազմակերպել էր Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար:
Մրցաշարը թեև կոչվում էր տարեցների սակայն մասնակիցում էին 28-83 տարեկանները:
Երրորդ և երկրորդ տեղերը զբաղերել են Անդո Բունարջյանը և ՌուբիկՍտեփանյանը, Իսկ հաղթող է ճանաչվել Սիմոն Հարությունյանը:
“Իրականում այսպիսի միջոցառումները մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս և զարմանալի չէ, որ այս օրը համընկավ մեծ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 83-ամյա հոբելյանի հետ: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ , որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ ու կկայանա քաղաքային փուլ”,- ասել է Արա Սադոյանը:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են պատվոգերեր և դրամական պարգևներ:





