Կիևի ֆան-գոտում այցելուների ռեկորդային քանակ` մոտ 140 հազար մարդ է գրանցվել հունիսի 15-ին` Եվրոպայի առաջնության Ուկրաինա – Ֆրանսիա հանդիպման ժամանակ, հաղորդել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոպովը մամլո ասուլիսում:
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինա – Շվեդիա խաղի ժամանակ` հունիսի 11-ին, Կիևի ֆան-գոտին այցելել էր մոտ 100 հազար մարդ: Սովորական օրերին, երբ խաղում է ոչ թե Ուկրաինայի հավաքականը, այլ ուրիշ թիմեր, ֆան-գոտու այցելուների թիվը կազմում է օրական մոտ 30-40 հազար մարդ:
Պոպովի խոսքով` Կիևի ֆան-գոտին պոպուլյար է ինչպես կիևցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի շրջանում: Այս կապակցությամբ որոշվել է EURO-2012-ի կիսաեզրափակչի և եզրափակչի ժամանակ այն ընդլայնել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հայտնվել գոտու տարածքում և դիտել հանդիպումը:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Կիևում հուլիսի 1-ին:





