AM
19 Հունիս 2012 - 08:24 AMT

Լևոն Արոնյան. Ուրախ եմ, որ մրցաշարը դրական արդյունքով ավարտեցի

Մոսկվայում ավարատվել է Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը, որի հաղթողն երկրորդ տարին անընդմեջ դարձավ նորվեգացի գրոսմայստեր, համաշխարհային վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնող Մագնուս Կարլսենը: Նա 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում է Ֆաբիանո Կառունան (Իտալիա), իսկ երրորդ՝ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

ՖԻԴԵ վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը 4,5 միավորով 4-րդ տեղում է: Վերջին տուրում նա կարողացավ հաղթել Կառունային. «Ուրախ եմ, որ մրցաշարը հաջողվեց ավարտել դրական ցուցանիշով: Սկզբում խաղում էի առանց եռանդի, բայց հետո կարողացա կենտրոնանալ: Եթե մի երկու տուր էլ լիներ, ես կկարողանայի բարելավել խաղս»,-խոստովանել է Արոնյանը: