AM
19 Հունիս 2012 - 15:21 AMT

Հարավային Կորեայի և Խորվաթիայի 13 ֆուտբոլիստ և մարզիչ որակազրկվել է պայմանավորված խաղերի մասնակցելու համար

ՖԻՖԱ-ն Հարավային Կորեայի և Խորվաթիայի 13 ֆուտբոլիստ և մարզիչ է որակազրկել պայմանավորված հանդիպումների մասնակցելու համար:

ՖԻՖԱ-ի դիսցիպլինարային կոմիտեն որոշել է ցմահ որակազրկել Հարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներին, Չոյ Սոն Գուկին` հինգ տարով: Պայմանավորված հանդիպումներն անցկացվել է Հարավային Կորեայում երկրի առաջնության բարձրագույն դիվիզիոնի և Լիգայի գավաթի ժամանակ: Խորվաթիայում ցմահ որակազրկվել են մարզիչ Վինկո Շական, ինչպես նաև «Մեդիմուրյե» ակումբի նախկին ֆուտբոլիստներ Մարիո Դարմոպիլն ու Դանիել Մարադիչը: Նրանք մասնակցել են 2009/10 խաղաշրջանի պայմանավորված հանդիպումներին:

Բոլոր որակազրկվածներն այսուհետ ամբողջ աշխարհում չեն կարողանա զբաղվել ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ: