AM
20 Հունիս 2012 - 07:01 AMT

Սերգեյ Մովսիսյանը դարձել է Չեխիայում անցկացված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Հուստոպեչե քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը:

Մրցաշարին մասնակցել են 148 շախմատիստներ, այդ թվում` 18 գրոսմայստերներ:

Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը, հաղորդում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանն էլ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Գաբրիելյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևից (Ռուսաստան):