AM
20 Հունիս 2012 - 11:54 AMT

Զեպ Բլատեր. Անգլիա-Ուկրաինա խաղից հետո գոլն արձանագրող էլեկտրոնային համակարգի ներդրումն անհրաժեշտ է

ՖԻՖԱ նախագահ Զեպ Բլատերն ընդգծել է, որ նման որոշումները, ինչպես Անգլիա-Ուկրաինա 1:0 հաշվով ավարտված խաղում, անհրաժեշտ են դարձնում էլեկտրոնային համակարգի ներդրումը:

Եվրո-2012-ի խմբային խաղում մրցավարները 63-րդ րոպեին չհաշվեցին ուկրաինացիների գոլը: Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի բարձր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ հուլիսի 2-ի նիստում:

«Անգլիա-Ուկրաինա խաղից հետո գոլն արձանագրող էլեկտրոնային համակարգի ներդրումն անհրաժեշտ է»,-գրել է Բլատերը Թվիթերում