Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներից ոչ մեկը չի մասնակցի Կիևում ԵԱ քառորդ եզրափակչի Անգլիայի մասնակցությամբ խաղին՝ այդպիսով «մտահոգություն հայտնելով Ուկրաինայում տիրող ընտըովի արդարադատությամբ»,-հայտնում է Guardian-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի հայտարարությանը:
Ավելի վաղ նախարարները հայտարարել էին, թե չեն այցելելու իրենց հավաքականի խաղերը ԵԱ խմբային փուլում :
Բրիտանական իշխանությունների որոշումը կապված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի ու նրա կալանքի պայմանների հետ:
2011թ. հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Ռուսաստանի հետ 2009թ. գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ լիազորությունների չարաշահման համար:





