AM
21 Հունիս 2012 - 10:16 AMT

Պլատինի. Գոլի որոշման տեխնոլոգիան խնդիր չէ, խնդիրը տեխնոլոգիայի հայտնվելն է ֆուտբոլում

ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին պատմել է իր մտավախությունների մասին գոլի որոշման ավտոմատ համակարգի ներդրման առումով:

«Գոլի որոշման տեխնոլոգիան խնդիր չէ, խնդիրը տեխնոլոգիայի հայտնվելն է ֆուտբոլում: Հետո տեխնոլոգիա կպահանջվի, որոշելու համար ձեռքով խաղ եղել է, թե ոչ, և այդպես անվերջ: Սա է խնդիրը»,-մեջբերում է Պլատինիի խոսքը The Guardian-ը: