AM
22 Հունիս 2012 - 13:30 AMT

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը դարձել է Վորոնեժում անցկացված օփենի հաղթող

Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) հրաշալի են հանդես եկել Վորոնեժում ավարտված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և գրավել համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը:

Նույնպիսի արդյունք ցույց են տվել ևս երեք մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստներին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով:

Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Սերգեևից (Ուկրաինա), ետ է մնում մեկ միավորով: