AM
22 Հունիս 2012 - 14:14 AMT

Բրիտանական իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել Սիրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին

Բրիտանական իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել Սիրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Մուվաֆֆաք Ջումային, հաղորդում է BBC-ն:

Ջումային մերժել են վիզա տրամադրելու հարցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հետ նրա կապերի պատճառով: Այդպիսով, Ջուման, ըստ ամենայնի, չի կարողանա ժամանել հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: