AM
22 Հունիս 2012 - 13:55 AMT

Նալբանդյանի դեմ Լոնդոնի ոստիկանությանը դիմում է ներկայացրել տուժած մրցավարը

Հայտնի է դարձել, թե պաշտոնապես, ով է դիմում ներկայացրել Սքոթլանդ-Յարդ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի դեմ, որից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել միտումնավոր ֆիզիկական վնաս հասցնելու մեղադրանքով:

Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mail-ը, դիմումը ներկայացրել է ինքը տուժածը՝ գծային մրցավար Էնդրյու Մակդուգալը:

Ասվում է, նաև, որ մրցավար Էնդրյու Մակդուգալն այս շաբաթ չի աշխատի Ուիմբլդոնին ընդառաջ որակավորման խաղերում, այս գործի վերաբերյալ հնարավոր հասարակական արձագանքի պատճառով, հայտնում է gotennis.ru-ն:

Նալբանդյանը Լոնդոնի Queen’s Club-ի մրցաշարում կոտրել էր գովազդային վահանակը և վնասել մրցավարի ոտքը, հաղթանակն անհապաղ շնորհվեց նրա մրցակից Մարին Չիլիչին: Թենիսիստը տուգանվեց առավելագույն՝ 12 560 դոլարով, ինչպես նաև զրկվեց բոլոր վարկանիշային միավորներից ու պարգևատրությունից: