AM
23 Հունիս 2012 - 06:49 AMT

ՄՕԿ հանձնաժողովը ժամանել է Օլիմպիադա-2016-ի մայրաքաղաք տեսչական այցով

Միջազգային օլիմպիական կոմիտեն մտահոգություն է հայտնել 2016թ. Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու տեմպերի վերաբերյալ: ՄՕԿ հանձնաժողովը Նավալ էլ Մուտավակելի գլխավորությամբ ժամանել է Օլիմպիադա-2016-ի մայրաքաղաք տեսչական այցով, որի արդյունքում հայտարարություն է արվել այն մասին, որ չի կարելի զուր վատնել ժամանակը:

Ռիո դը Ժանեյրոյում մինչ օրս չեն սկսվել Օլիմպիական զբոսայգու շինարարական աշխատանքները, որի տարածքում 20 օբյեկտ պետք է տեղակայվի: Ի պատասխան «Ռիո դը Ժանեյրո» կազմկոմիտեի հասարակայնության հետ կապերի տնօրեն Լեոնարդու Գրիները հայտարարել է, թե շինարարությունը կսկսվի տարվա երկրորդ կեսին, իսկ Դեոդորու գոտում՝ հաջորդ տարի: