Կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: «Բանանցը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջել է «Ուլիսին»:
Տուրի ամենամեծ հաշիվը գրանցվել է «Փյունիկ»-«Արարատ» խաղում, փյունիկցիները 6 անպատասխան գնդակ են ուղարկել «Արարատի» դարպասը:
14-րդ տուրում հաղթանակներ են տոնել նաև «Շիրակն» ու «Միկան», որոնք 2:0 և 3:2 հաշվով առավելության են հասել համապատասխանաբար «Իմպուլսի» և «Գանձասարի» նկատմամբ:
Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 35 միավորով շարունակում է գլխավորել «Միկան», 2-րդ և 3-րդ տեղերում են «Շիրակն» ու «Իմպուլսը», որոնք ունեն 29 և 23 միավոր:





