Հունիսի 25-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը1050 միավորով գրավում է 37-րդ տեղը:
Աշխարհի լավագուն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12 280 միավորով:
Իսպանացի Ռաֆայել Նադալը 10 060 միավորով 2-րդ տեղում է: Շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը 3-րդ հորիզոնականում է 9435 միավորով:
Նալբանդյանն այժմ Լոնդոնում է ու պատրաստվում է Ուիմբլդոնին, որտեղ նրա առաջին մրցակիցը կլինի սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչը:





