AM
25 Հունիս 2012 - 12:36 AMT

«Փյունիկը» Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում կմրցի «Զետայի» հետ

Հունիսի 25-ին շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի է ունեցել 2012-2013թթ. Եվրոպայի լիգայի մրցաշարի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացված է երեք թիմով: «Փյունիկը», «Գանձասարը» և «Շիրակը» պայքարի մեջ կմտնեն առաջին որակավորման փուլից: «Փյունիկը» և «Շիրակը» կմրցեն Մոնտենեգրոն ներկայացնող «Զետա» և «Ռուդար» թիմերի հետ:

«Գանձասարի» մրցակիցն է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուր» թիմը: Առաջին որակավորման փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 5-ին և 12-ին: