Աշխարհի ութերորդ ռակետ Յանկո Տիպսարևիչը հաջողությամբ հաղթահարել է Ուիմբլդոնի առաջին շրջանը: Սերբ մարզիկը հաղթել է արգենտինացի Դավիթ Նալբանդյանին 6:4, 7:6, 6:2 հաշվով:
Արգենտինահայ թենիսիստը համառորեն դիմադրել է առաջին երկու սեթում, հետո Տիպսարևիչը հավաքել է ուժերը և երրորդ սեթում վստահ հաղթանակ է տարել: Յանկոյի հաշվին 18 էյս կա և 40 «վիններ»: Խաղը տևել է 2 ժամ 27 րոպե: Այժմ սերբ մարզիկը առաջատար է անձնական դիմակայության մեջ 3:2 հաշվով:
Երկրորդ շրջանում Տիպսարևիչը հանդիպելու է ամերիկացի Ռայան Սվիթինգի հետ:





