Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լևիտովը հայտարարել է, որ Ստամբուլի շախմատի օլիմպիադայի բոյկոտը խնդիրները լուծելու միջոց չէ:
«Պետք է հասնել նրան, որ ճիշտ լուծում գտնվի, ոչ թե բոյկոտել: Պետք է նամակ գրել, հանդիպել Յազըչիի հետ, պարզել նրա պատճառաբանումները»,-Լևիտովի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:
Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ Ալի Նիհաթ Յազըչին հայտարարել էր, թե թույլ չի տա, որ Օլիմպիադայում աշխատեն յոթ ֆեդերացիաներից մարզիչեր ու այլ աշխատակիցներ: Լուրեր են հայտնվել այն մասին, որ նեղացած ֆեդերացիաների մի մասը կարող է բոյկոտել տարվա գլխավոր թիմային մրցումը, որն անցնելու է Թուրքիայում օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին:
Հունիսի 25-ին Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ Ալի Նիհաթ Յազըչին հայտարարել է ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնից հեռանալու մասին:





