AM
28 Հունիս 2012 - 07:53 AMT

Դմիտրի Կոզակ. Հաստատվել է Սոչիի թեստային մրցումների նախապատրաստման ժամանակացույցը

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նշել է, որ նախապատրաստումը Սոչիի թեստային մրցումներին ըստ ծրագրի է ընթանում, նախնական պլանները կատարվում են:

«Հաստատվել է Սոչիի թեստային մրցումների նախապատրաստման ժամանակացուցյը: Ըստ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման, իրենք ամեն ամիս պետք է քննեն ծարգրի կատարման ընթացքը»,-Կոզակի խոսքն է մեջբերում « Р-Սպորտը»:

Նա ասել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախանշվել են, կատարման ժամկետներն ու պատասխանատուները որոշվել են: «Մնում է միայն հսկել, թե ինչպես է այն կատարվում: Ըստ նախնական տվյալների, պլանները կատարվում են»: