AM
29 Հունիս 2012 - 13:20 AMT

Դեռ որոշված չէ, թե ուժային գերատեսչությունների քանի աշխատակից կապահովի Օլիմպիադա-2014-ի անվտանգությունը

Սոչիում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անվտանգության ապահովման միջոցառումները չպետք է ազդեն մարզիկների և քաղաքի բնակիչների հարմարավետության վրա, հաղորդել է 2014թ. Խաղերի անվտանգության ապահովման միջգերատեսչական օպերատիվ շտաբի պետ Օլեգ Սիռոմոլոտովը:

Նա պատմել է, որ առայժմ որոշված չէ, թե ոստիկանության և հատուկ ծառայությունների քանի աշխատակից է ապահովելու Օլիմպիադա-2014-ի անվտանգությունը, քանի որ նկատի են ունենալու իրադրությունը տարածաշրջանում խաղերի ժամանակ: Սակայն աշխատանքի մեջ ներգրավվելու են բոլոր ուժային գերատեսչությունները:

«Ես առայժմ որևէ սպառնալիքի աճ չեմ տեսնում, մենք այդ առնչությամբ մտահոգված չենք, թեև իրադրությունը, իհարկե, հաշվի ենք առնում»,- ընդգծել է Սիռոմոլոտովը, հաղորդում է rsport.ru-ն: